Հայաստանում օգոստոսի 13–ից կսկսի գործել կոնյակի ստուգման իզոտոպային առաջին լաբորատորիան

Հայաստանում օգոստոսի 13–ից կսկսի գործել կոնյակի ստուգման իզոտոպային առաջին լաբորատորիան

Կոնյակի որակի ստուգման համար օգոստոսի 13–ից ՀՀ–ում կսկսի գործել իզոտոպային առաջին լաբորատորիան։ 

«Իզոտոպային ստուգում իրականացնող լաբորատորիայի կարողությունները, ճիշտ է, դեռ շատ համեստ են լինելու` օրական 3–4 նմուշ, սակայն վերջապես այս 34 տարվա ընթացքում այս հարցը կկարողանանք լուծել։ Երեք հիմնական իզոտոպերի միջոցով կկարողանանք պարզել` կոնյակը խաղողի սպիրտից է արտադրված, թե ոչ, որ կարողանանք արտահանել»,– այսօր  հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

Նրա խոսքով` լաբորատորիան պետք է միջազգայնորեն հավատարմագրվի, որպեսզի տված փաստաթուղթն այլ երկրներում ևս գործի։

«Եթե դա չկարողանանք անել, մենք իրավիճակի կառավարումը մեր ձեռքից բաց ենք թողնելու»,– նշեց նախարարը։

Leave a Comment