Aurora News | Օկուպացված Արցախի տարբեր բնակավայրերում հրդեհներ են բռնկվել

Օկուպացված Արցախի տարբեր բնակավայրերում հրդեհներ են բռնկվել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իվանյանում(Խոջալու)  հրդեհ է բռնկվել քաղաքի տարածքում։ Միջոցներ են ձեռնարկվում՝ հրդեհը մարելու և հարակից տարածքներ տարածումը կանխելու համար։ 

Արտակարգ իրավիճակների նախարարության 112 թեժ գծին տեղեկատվություն է տարածել Բերձորի գյուղերից մեկում դժվարանցանելի լեռնային տարածքում բռնկված հրդեհի մասին։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ավիացիոն ջոկատի ուժերը։ Նշվում է, որ լեռնային տարածքում բռնկված հրդեհը տեղայնացվել և մարվել է՝ կանխելով դրա տարածումը ավելի մեծ տարածքի վրա։

Leave a Comment