Արմինֆո. ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։
Հնդկաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն առնչվող հարցեր։
Երկուստեք կարևորվել են երկու բարեկամական երկրների դարավոր ժողովուրդների միջև ներկայիս փոխադարձ ճանաչողության ընդլայնմանն ուղղված քայլերը: