ԱՄՆ–ում դատապարտել են Ադրբեջանի գործողությունները. ԱՄՆ սենատոր Դիք Դուրբին


Միջազգային

ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները իրավապաշտպան և ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի նկատմամբ:


Սենատորը կարծիք է հայտնել, որ Իբադօղլուն դաժան հետապնդման զոհ է դարձել իր մասնագիտական գործունեության և երկրի նավթագազային ոլորտում լայնածավալ կոռուպցիայի հետ կապված հետազոտությունների համար: 

Դուրբինն ընդգծել է, որ 2024 թվականի ապրիլին Իբադօղլուն տնային կալանքի է ենթարկվել և այժմ զրկված է արդար դատաքննության, իրավաբանական օգնության և համարժեք բժշկական օգնության իրավունքից: Նրա ընտանիքն էլ շարունակում է հետապնդվել։ 


Սենատորը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Իբադօղլուին և հավելել՝ ԱՄՆ-ում հետևելու են գործընթացին:

 

Leave a Comment