Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը։
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով։
«Կարգավորման երկու գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։ Հայաստանը ելք չունի դեպի ծով և դրանից ամենից շատ տուժում է հայ ժողովուրդը։ Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին և Թուրքիային համապատասխանաբար արևելքից և արևմուտքից և այս սահմանները փակ են։ Բոլորը կշահեն այս խաղաղությունից, բայց ամենից շատ՝ Հայաստանը։ Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը», – ասել է նա։
Թուրք դիվանագետը նաև խոսել է սահմանի բացման Անկարայի պայմանների մասին։ Նա նշել է. «Եթե կայուն խաղաղության մասին համաձայնագիր ստորագրվի կամ նախնական համաձայնագիր ստորագրվի և կատարվեն «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը կարող է բացվել՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում։ Սա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա հարաբերությունների կարգավորման գործընթացը», — հայտարարել է Թուրքիայի դեսպանը։