Օտարերկրյա վարորդական վկայականով ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները 3 ամիս չեն տուգանվի

Բաժանորդագրվել

Օրենքը տարածվում է նաև օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ ՀՀ–ում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Օգոստոսի 2–ից օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են երեք ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու քաղաքացիների առաջարկությունները, նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն, որը միտված է ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների կողմից օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանում տրանսպորտային միջոց վարելու ընթացակարգի պարզեցմանը և հարմարեցմանը»,– ասված է հայտարարությունում։

Նախարարությունից նշել են, որ օրենքը տարածվում է նաև օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք վարորդական իրավունք են ստացել արտասահմանում, պարզեցված կարգով կկարողանան դրանք փոխանակել հայկականով։

Leave a Comment