ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ՀՀ կառավարության հուլիսի 31-ի որոշմամբ 5 մարզիկ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Նրանք են՝ Հովհաննես Հարությունյան, Էմին Օհանյան, Կարեն Խատուև, Միքայել Ղանդիլյան և Արսեն Պետրոսով։
Հովհաննես Հարությունյանը ֆուտբոլիստ է, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ։
Էմին Օհանյանը շախմատիստ է։ 2023 թվականին նրան շնորհվել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում:
Կարեն Խատուևը, Միքայել Ղանդիլյանը, Արսեն Պետրոսովը ֆուտզալի Հայաստանի հավաքականի անդամներ են ու մասնակցելու են ֆուտզալի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
—00—ՄԱ