ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը երեք ամիս կարող է մեքենա վարել օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով․ ՆԳՆ

Հասարակություն

31.07.2025 | 12:55

Оգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով և չենթարկվել վարչական պատասախանատվության։ Այս մասին հայտարարություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։

ՆԳ նախարարությունից հայտնում են՝ նոր օրենսդրական փոփոխությունը նախաձեռնվել է՝ հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու քաղաքացիների առաջարկությունները, որը միտված է ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների կողմից օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանում տրանսպորտային միջոց վարելու ընթացակարգի պարզեցմանը և հարմարեցմանը։

«Օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա ևս օրենսդրական փոփոխությունը տարածվում է»,- հայտնում են իրավապահ կառույցից։

 

 

Leave a Comment