Պարուհի Սոնա Եսայանը նոր ֆոտոշարք է հրապարակել՝ պատմելով աշխատանքային ամառվա մասին:
«Ամռան կեսն անցավ, բան չհասկացա: Ավարտում եմ մի նախագիծն ու անցնում մյուսին միանգամից։
Հետո էլ ասում եք՝ երեխա ունեցի:
Այս պահին իմ սերիալի՝ oké-ի նկարահանումներն ենք սկսում՝ oké 2-ը, որը չեք պատկերացնի՝ ինչ ինտրիգային ու հետաքրքիր ա լինելու։
Մյուսն իմ նոր երգի ու տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներն են ու հուսով եմ, որ սահմանած ժամկետում կհասցնեմ ավարտել»,- գրել է Սոնան:



