69 տարեկանում մահացել է բրիտանական «Iron Maiden» հևի մետալ խմբի առաջին վոկալիստ Փոլ Մարիո Դեյը։ Լուրը հայտնում է «Daily Mail»-ը՝ հղում անելով «More» խմբի հայտարարությանը (Դեյը «Iron Maiden»-ից հեռանալուց հետո ընդգրկվել էր այս խմբում։
«Կյանքից հեռացել է «Iron Maiden»-ի առաջին վոկալիստ Փոլ Մարիո Դեյը»,- ասված է հաղորդագրությունում
«More»-ը նշել է, որ Դեյը մեծ սեր էր վայելում բրիտանական ռոք երաժշտության աշխարհում։
Փոլ Մարիո Դեյը «Iron Maiden»-ի սկզբնական կազմի վոկալիստն էր 1975-1976 թվականներին։ Խումբը լքելուց հետո ելույթ է ունեցել այնպիսի խմբերում, ինչպիսիք են «More»-ը, «Wildfire»-ը, «Defaced»-ը և «Crimzon Lake»-ը։