Թուրքիան օգոստոսի 2-ից կսկսի Ադրբեջանից բնական գազ մատակարարել Սիրիա՝ օգնելու երկրին էլեկտրաէներգիա արտադրել։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, փոխանցում է պետական «Անադոլու» գործակալությունը։
Բնական գազը Սիրիա կմատակարարվի Ադրբեջանից՝ Թուրքիայի տարածքով անցնող Քիլիսի խողովակաշարով։
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալումից հետո Թուրքիան այժմ լիակատար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նոր կառավարությանը:
Բայրաքթարը նշել է, որ նախատեսվում է նախնական մատակարարել 6 միլիոն խորանարդ մետր բնական գազ, որով հնարավոր կլինի արտադրել շուրջ 1200 մեգավատտ էլեկտրաէներգիա։ Նախագծի ֆինանսավորմանը մասնակցում է նաև Կատարը։
Օգոստոսի 2-ին Քիլիսում կանցկացվի պաշտոնական արարողություն, որին կմասնակցեն Թուրքիայի, Սիրիայի և Կատարի նախարարները։
