CHAMPIONS LEAGUE. «Նոան» համառ պայքարում զիջեց «Ֆերենցվարոշին»

Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Բսւդապեշտի «Գրուպամա Արենա» մարզադաշտում մրցեց հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։

Հանդիպումը ավարտվեց հունգարական թիմի հաղթանակով 4-3 հաշվով։

Տանտերերի կազմից աչքի ընկան Ալեքսանդր Պեշիչը, Լենի Ժոզեֆը, Կրիստոֆեր Զակարիասենը և Բարնաբաշ Վարգան։ «Նոայից» գոլերով պատասխանեցին Հելդեր Ֆերեյրան, Մատեուս Այասը և Ալեն Գրգիչը։

Այսպիսով, «Նոան» երկու խաղերի արդյունքում պարտվեց 4-6 հաշվով և ավարտեց մրցելույթները Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում։

Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների Լիգայում, որտեղ որակավորման երրորդ փուլում կմրցի Ջիբրալթարի գործող չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ։

The post CHAMPIONS LEAGUE. «Նոան» համառ պայքարում զիջեց «Ֆերենցվարոշին» first appeared on Proffootball.

Leave a Comment