Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա

Այսօր` 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի ճյուղն ընկել էր Ազատ Ս.-ի «Ford Transit» մակնիշի, Վարդան Թ.-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների և Գրիգոր Ս.-ին պատկանող «Hyundai» մակնիշի ավտոբուսի վրա։
Ըստ նախնական տվյալների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Leave a Comment