«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հարձակվող է ընտրել

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հարձակվող է ընտրել։ Անգլիական ակումբը ցանկանում է, որ Բենջամին Շեշկոն միանա թիմին։

Ինչպես հայտնի է դարձել The Telegraph-ին, «Կարմիր սատանաները» որոշել են Շեշկոյին ձեռք բերել Օլի Ուոթքինսի փոխարեն։ «Կարմիր սատանաները» արդեն կապ են հաստատել «Լայպցիգի» հետ, բայց դեռևս պաշտոնական առաջարկ չեն արել։

Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ «Նյուքասլը», որը, հավանաբար, շուտով կբաժանվի Ալեքսանդր Իսակից, նույնպես ցանկանում է թիմում տեսնել Բենջամին Շեշկոյին։ Վերջինս կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»։

Leave a Comment