Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունը ծրագրել է մասնավորեցնել կամ լուծարել ԱրՔա ազգային վճարային համակարգը: Ֆինանսիստների այս կասկածը արմատներ է գցել ազգային վճարային համակարգի՝ հաճախակի դարձած խափանումների պատճառով: Հայաստանում միայն վերջին մեկ շաբաթվա ընթացում ԱրՔան խափանվել է երկու անգամ: Եթե տեխնիկական բարեփոխումներն են պատճառը, ինչո՞ւ է Հայաստանում քայլ առ քայլ սեղմվում ազգային վճարային համակարգի գործունեության շրջանակը: