Նման է, որ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձնավոության պատճառով նոր սկանդալ է հասունանում Իրանի հետ:
Այսպես, իրանական մի շարք աղբյուրներ տարածեցին նման տեղեկատվություն.
«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է «բացել դարպասները» Զանգեզուրի միջով, որը Սյունիքի մարզի այն հատվածն է, որը ուղիղ տրանսպորտային կապ է ապահովում Ադրբեջանի մայրցամաքային մասի և նրա Նախիջևանի էքսկլավի միջև։ Այս լուրը հրապարակվել է թուրքական լրատվամիջոցների կողմից, և դեռևս չի հերքվել Հայաստանի կողմից»։
Սրան էլ հաջորդեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրի գրառումը.
«Երեկ ՀՀ նախագահի Սյունիքում արված հայտարարությունները պահանջում են Իրանի պաշտոնական արձագանքը։ Երբ նա խոսում է «Սյունիքի դարպասները բացելու» մասին և հիշատակում 43 կիլոմետրանոց հատվածի մասին, առաջանում է ուղղակի հարց. ո՞ւմ համար եք դրանք բացելու և ո՞ւմ շահերից է դա արվում։
Թող երկու կողմերն էլ իմանան, որ Իրանը կպաշտպանի իր շահերը ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ոլորտներում»։
Թե ինչ է ասել Վահագն Խաչատուրյան կոչեցյալ անձը, իհարկե, էական չէ. նա իրենից այն արժեքը չի ներկայացնում, որ ինչ-որ բան ասեի: Եվ եթե նա ինչ-որ առանցքային հարցերի հետ կապված է մեջ ընկնում, որպես կանուն, դա գնահատվում է, որպես Նիկոլի կողմից ինչ-որ տեղեկատվություն «սղացնելու» կամ ռեակցիա ստուգելու փորձ:
Նման է, որ Իրանում հենց այդպես էլ ընկալել են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ներկա զարգացումները, որ Նիկոլը փորձում է հասկանալ` եթե գնա այդ քայլին, դա ինչ հետեւանքներով է հղի: Եվ այն, որ այս օրերին Իրանից եկող կոշտ գնահատականները միմիանց հերթ չեն տալիս` գնալով կոշտանալով, անգամ հասնելով մտքին, թե` ՌԴ-ի հետ միասին անգամ ռազմական եղանակով դա կկանխվի, կարեւոր ռեակցիա է` հայաստանյան վայ իշխանություներըշին երկիրը ոչնչացվող այդ վերջիօն քայլից հետ քաշելու համար: