Հայկ Հովհաննիսյան, #CivilnetCheck Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկը՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառավարումը օտարերկյա մասնավոր ընկերության հանձնելու վերաբերյալ։ Այս թեմայի շուրջ հայ պաշտոնյաների հայտարարություններում նկատվում են էական հակասություններ։ #CivilNetCheck-ը համադրել է թեմայի շուրջ հայկական կողմի պաշտոնական հայտարարությունները։ Թեև որոշ պաշտոնյաներ պնդում են, որ նման անընդունելի առաջարկ երբևէ չի քննարկվել, մյուսները հաստատում են առաջարկի փաստը և այն քննարկելի համարում։ Ի՞նչ է առաջարկել ԱՄՆ-ն Տարածաշրջանային հաղորդուղիների (կոմունիկացիաների) ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան նախաձեռնության մասին առաջինը 2025-ի հուլիսի 1-ին, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։ Ըստ հրապարակման՝ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին […]