https://arm.sputniknews.ru/20250730/miqajel-srbazany-kmna-kalanqi-tak-veraqnnich-datarany-merzhel-e-pashtpanneri-bvoghvoqy-91834361.html
Միքայել սրբազանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը
Միքայել սրբազանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը
Sputnik Արմենիա
Շիրակի թեմի առաջնորդի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է Առաջին ատյանի դատարանում, հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ: 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T17:32+0400
2025-07-30T17:32+0400
2025-07-30T17:38+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
կալանք
բողոք
պաշտպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90730141_0:0:826:465_1920x0_80_0_0_feabaf99ac70ac0eb7a65fa7b04e7b62.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է սրբազանի պաշտպանական թիմը։ Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է պաշտպանների բողոքները կալանք կիրառելու` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։Ավելի վաղ հայտնել էինք, որ սրբազանի կալանքի վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով, քան որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել էր սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ:Այսպիսով, Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է Առաջին ատյանի դատարանում, հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ:Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90730141_137:0:757:465_1920x0_80_0_0_c11eb548aa785fb8828bdaede3909783.jpg
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք, բողոք, պաշտպան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք, բողոք, պաշտպան
Շիրակի թեմի առաջնորդի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է Առաջին ատյանի դատարանում, հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է սրբազանի պաշտպանական թիմը։ Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է պաշտպանների բողոքները կալանք կիրառելու` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։
«Պաշտպանական կողմն ակնկալում էր դատավոր Վաչե Մարգարյանի նման կեցվածքը, իսկ նրան հայտնած բացարկն, ամենայն հավանականությամբ, մերժվել է»,- նշված է գրառման մեջ։
Այսպիսով, Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է Առաջին ատյանի դատարանում, հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ: