🎥 Վիրցի գոլն օգնել է Լիվերպուլին հաղթանակ տանել ճապոնական ակումբի հետ խաղում

«Լիվերպուլը» Ճապոնիայում կայացած ընկերական հանդիպում է անցկացրել «Յոկոհամայի» հետ։ Խաղը տեղի է ունեցել «Նիսան» մարզադաշտում, որտեղ անգլիական ակումբը 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարել։

Հանդիպման առաջին գոլը խփել է «Յոկոհամայի» կիսապաշտպան Ասահի Ուենական՝ 54-րդ րոպեին։ «Լիվերպուլը» արագ արձագանքել է, և 62-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը հավասարեցրել է հաշիվը։ Ընդամենը 5 րոպե անց՝ 67-րդ րոպեին, Տրեյմորիս Նյոնին առաջ է մղել «Լիվերպուլին»՝ 2:1։ Խաղի վերջնական արդյունքը ձևակերպվել է 86-րդ րոպեին, երբ 16-ամյա հարձակվող Ռիո Նգումոհան խփել է երրորդ գոլը՝ 3:1։

«Յոկոհաման» ներկայումս Ճապոնիայի Ջեյ-լիգայում 24 խաղից հետո 21 միավորով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։ Ի հակադրություն, «Լիվերպուլը», հոլանդացի մարզիչ Առնե Սլոտի գլխավորությամբ, 2024/25 մրցաշրջանում 38 խաղում 84 միավորով դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

Leave a Comment