Yandex Armenia-ի գործարքների ծավալը 2024 թ. կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 1,1%-ը


Այս մասին Sevan Startup Summit-ի ընթացքում պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ Հայաստանում արդեն գործում է ընկերության 10-ից ավելի ծառայություն, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչը: 2024 թ Yandex Armenia-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 1,1%-ին։  Ծառայությունները եկամտի հնարավորություն են տալիս 120 հազար մարդու, որոնք կազմում են երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10%-ը։  

«2024 թ․ Yandex Armenia-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 1,1 տոկոսին։ Նման արդյունքը հնարավոր է դարձել մեր պրոդուկտների որակի շարունակական բարելավման, ինչպես նաև գործընկերների և օգտատերերի թվի աճի շնորհիվ: Այսօր մեր էկոհամակարգում ավելի քան 10 ծառայություն կա, որոնցից օգտվում է երկրի յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչը։ Ավելի քան 120 հազար մարդ եկամուտ է ստանում Yandex Armenia-ի քաղաքային ծառայությունների շնորհիվ․ դա երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10 տոկոսն է։ Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել թվային ենթակառուցվածքի զարգացման գործում և Հայաստանում ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, որպեսզի հայ օգտատերերի համար ապահովենք ծառայությունների էլ ավելի բարձր մակարդակ», – նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։  

09-Yandex-Yerevan-Office-ph-Daniil-Primak (3).jpg (13.55 MB)

Yandex Armenia-ն ներկայացված է այնպիսի ծառայություններով, ինչպիսիք են տաքսիների առցանց պատվերը, առաքումն ու սնունդը, գեոսերվիսները, ժամանցային ծառայությունները, ինչպես նաև կրթական նախագծերը: Ընկերությունը զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ և ներդրմամբ, ինչն ուղղված է օգտատերերի կյանքի բարելավմանը և երկրում թվային միջավայրի զարգացմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

79 դիտում

Leave a Comment