Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր կառավարության արտահերթ նիստում հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը մինչև սեպտեմբեր կճանաչի Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելը չձեռնարկի «էական քայլեր» Գազայի պատերազմը դադարեցնելու և կայուն խաղաղության գործընթացին պարտավորվելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն: Կառավարության կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ Սթարմերը նշել է, որ ճանաչումը կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ Նյու Յորքում, եթե Իսրայելը համաձայնություն չտա հրադադարի, չդադարեցնի օկուպացված Արևմտյան ափի որոշ հատվածների միացման ծրագիրը և չաջակցի երկու պետությունների լուծման քաղաքական ուղուն։ «Վարչապետը վերահաստատել է, որ Համասի և Իսրայելի միջև հավասարություն չկա և որ մեր պահանջները Համասից մնում են անփոփոխ՝ նրանք պետք […]