Իշխանությունը, որը չունի ազգային հիմք, դառնում է ժամանակավոր կառավարման մարմին – Նորություններ 30.07.2025

Ազգային իշխանություն՝ ոչ թե կարգախոս է, այլ ռազմավարական անհրաժեշտություն։

Հայաստանի ապագան կախված է այն պարզ ճշմարտությունից, որ առանց ազգային իշխանության՝ պետությունը կորցնում է իր իրական սուբյեկտայնությունը։

Այսօր մեր ամենամեծ մարտահրավերը միայն արտաքին սպառնալիքը չէ։

Մեր պետությունում խորացել է քաղաքական անպատասխանատվությունը, փաշինյանական իշխանության դավաճանական քաղաքականությունը, իրավական բեսպրեդելը, ինստիտուցիոնալ թուլությունը և պետության ռազմավարական կողմնորոշման տատանումը։

Իշխանությունը, որը չունի ազգային հիմք, դառնում է ժամանակավոր կառավարման մարմին, ոչ թե պետություն կերտող ուժ։

Իսկ պետությունը, որը չի պաշտպանվում ազգային շահերի միջոցով, դառնում է տարածք՝ ուրիշների շահերի սպասարկման համար։

Պետականությունն ու ազգային ինքնիշխանությունը երբեք չեն լինում տրված՝ դրանք պահում են պայքարով, նվիրումով ու ազգային ոգով։

ԱԺ “Հայաստան” խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան

Leave a Comment