Երևանի քաղաքապետը որոշել է փոխհատուցել ԱՄՆ կատարած այցելության թռիչքի ծախսերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ իր թռիչքի ծախսերը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել է Ավինյանը:

«Ես այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել տոմսերը  և, անկեղծ ասած, ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից: Մի փոքր խորանալուց հետո հասկացա՝  անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին և, եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է մի կրկնակի կամ եռակի ավելի թանկ էլ լիներ:

Ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսը ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն»,- ասել է նա:

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Լոս Անջելեսում։ Ըստ քաղաքապետարանի՝ ամբողջ ուղևորության համար պետբյուջեից հատկացվել է 26 միլիոն 148 հազար դրամ։ 12,5 միլիոնը ծախսվել է տոմսերի համար։ Միայն 7 միլիոն 650 հազար դրամով բիզնես դասի տոմս էր գնվել քաղաքապետի համար: Մնացած շուրջ հինգ միլիոնով էլ գնվել էր ութ տոմս պատվիրակության մյուս անդամների համար։

Source link

Leave a Comment