ԻՒրանական աղբյուրը գրում է.
«Պեզեշկիանը հրաժարվում է պաշտպանել Զանգեզուրը:
«Չկա որևէ պատճառ անհանգստանալու ՓՈՔՐ հարցերի համար, ինչպիսիք են Իրանի հյուսիսարևմտյան սահմանների միջանցքների փոփոխությունը»,- հայտարարել է նա:
Այս մարդը չի կանգնի, մինչև չոչնչացնի Իրանը։
Իմամ Ալին (խաղաղություն լինի նրան) ասել է. «Մեծ բաները անարժան մարդկանց վստահելը պետությունների անկման պատճառն է»։
Հիմա որոշ հարգված ընկերներ կգան և կասեն ինձ, որ Պեզեշկյանի խոսքերը, իբր, արտահայտում են Այաթոլլահ Խամենեիի դիրքորոշումը և ասվել են նրա թույլտվությամբ։
Բայց ճշմարտությունն այն է, որ այս բարեփոխիչները երկիրը տանում են ճգնաժամի և, վերջին հաշվով, ցանկանում են մեղավոր դարձնել Այաթոլլահ Խամենեին։ Թող վստահ լինեն, որ Այաթոլլահ Խամենեին լավ գիտակցում է իրենց խաղերը, և վերջում իրենք են զղջալու դրա համար»։
Այսպիսով, նորից ու նորից նույն հարցն է առաջանում. իսկ պատահակա՞ն էր նախկին նախագահ Ռաիսիի «ուղղաթիռային աղետը», որի նախաքննությունը Պեզեշկիանը շտապես փակել իշխանության գալուն պես: Կամ, որ Ադրբեջանին մեղադրում են Իրանի դեմ ագրեսիայի մեջ, իսկ Պեզեշկիանը վազում է Շուշի` Ակիեւի հետ գրկախառնվելու. որ մեկն ասես:
Նման է, որ Իրանում Հայաստանի օրինակից դաս չեն քաղել: Վստահ են, որ Գերագույն առաջնորդն իրավիճակը կարող է վերահսկել: Բայց եթե մի պահ չկարողացավ, եւ արեւմտամոլների ոհմակը կարողացավ վերահսկողություն հաստատել երկրում, ի՞նչ կմնա Իրանից: