Ռուսական բանակը հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի վարժանքների վայրին։
Ուսումնական ստորաբաժանումներից մեկը ենթարկվել է հրթիռային հարվածի, հայտնում են Ուկրաինայի ցամաքային ուժերը։ Որ ստորաբաժանումն է, չի հաղորդվում, բայց մոնիթորինգի ռեսուրսներն ավելի վաղ գրել են Չեռնիգովի մարզի վարժանքների վայրի վրա երեկոյան հրթիռային հարվածի մասին։
«Ժամը 21:30-ի դրությամբ զոհվել է երեք զինվոր, իսկ 18-ը՝ վիրավորվել (ակնհայտորեն մնացածը փլատակների տակ են)։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ»,- հայտնել է աղբյուրը։
Իսկ ահա ռուսական աղբյուրներն ավելի են մանրամասնում` հայտնելով, որ Չեռնիգովի մարզում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի զորավարժարանին հարվածել է «Իսկանդերը»` ներկայացնելով տեսանյութը։
«Հետախուզությունը հայտնաբերել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական պահեստազորի ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնի BTGr 169-ի համար նախատեսված ուսումնական ճամբար։ Անօդաչու թռչող սարքի կողմից տեղեկատվության հաստատումից հետո այնտեղ անմիջապես ուղարկվեցին «Իսկանդերի» երկու հրթիռներ, որոնցից մեկը ուներ կլաստերային մարտագլխիկ։ Հարվածի արդյունքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի մինչև 200 զինյալ»,- հաղորդում է ռուսական զինվորական աղբյուրը։
Տես նաեւ https://t.me/iravunk/55440