Տեր Շտեգենը վիրահատվել է․ ինչ է հայտնի — Armsport.am

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վիրահատվել է մեջքի ստորին հատվածի խնդիրների պատճառով։

Վիրահատությունն իրականացվել է Ֆրանսիայի Բորդո քաղաքի Sports Clinic Bordeaux Mérignac կլինիկայում՝ բժիշկ Ամելի Լեգլիզի կողմից, ակումբի բժշկական ծառայության հսկողությամբ։

Կատալոնական ակումբի հայտարարության համաձայն՝ գերմանացի դարպասապահը ներկայումս չի կարող վերադառնալ խաղադաշտ, և նրա ապաքինման ընթացքը կորոշի վերադարձի ժամկետները։

Ըստ լրատվամիջոցների՝ տեր Շտեգենը կարող է բաց թողնել մոտ 3-4 ամիս։ 2024/25 մրցաշրջանում նա Լա Լիգայում մասնակցել է 8 հանդիպման։

Leave a Comment