Մոսկվայի քաղաքային դատարանն օգոստոսի 7-ին կքննարկի կաշառք տալու մեջ մեղադրվող Baza թելեգրամյան ալիքի գլխավոր խմբագիր Գլեբ Տրիֆոնովի ձերբակալության դեմ բողոքը, ТАСС-ին հայտնել է նրա փաստաբան Ալեքսեյ Միխալչիկը։
«Մոսկվայի քաղաքային դատարանը Գլեբ Տրիֆոնովի ձերբակալության վերաբերյալ փաստաբան Ալեքսեյ Միխալչիկի բողոքարկման գանգատի լսումը նշանակել է օգոստոսի 7-ին»,-ասել է նա։
Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը հուլիսի 23-ին կալանավորել է Տրիֆոնովին՝ մեղադրելով մի խումբ անձանց նախնական դավադրությամբ կաշառք տալու մեջ։
Տրիֆոնովին և թելեգրամյան ալիքի պրոդյուսեր Տատյանա Լուկյանովային սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ТАСС-ի աղբյուրը, Տրիֆոնովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 4-րդ մասով (մի խումբ անձանց կաշառք տալը): Հոդվածով նախատեսված պատիժը ներառում է 1- 3 միլիոն ռուբլի տուգանք, 7-12 տարի ժամկետով ազատազրկում՝ կաշառքի մինչև վաթսունապատիկի չափով տուգանքով կամ առանց դրա, և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև յոթ տարի ժամկետով կամ առանց դրա։
Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև Baza-ի պրոդյուսեր Տատյանա Լուկյանովային։ Տրիֆոնովը և Լուկյանովը չեն ընդունում մեղքը։