Ինչ են բացատրել Փաշինյանին Ռուսաստանում


Միջազգային

Ինչ­պես հայտ­նում է կա­ռա­վա­րութ­յու­նից տեղ­յակ աղբ­յու­րը, վեր­ջերս Նի­կոլ Փա­շին­յա­նի Ռու­սաս­տան կա­տա­րած այցն ու­նե­ցել է բա­վա­կա­նին մռայլ ե­րան­գա­վո­րում: Աղբ­յուրն ա­վե­լի վաղ հայտ­նել էր, որ Նի­կո­լի հիմ­նա­կան նպա­տակն էր հաս­կա­նալ, թե ներ­կա ի­րա­վի­ճա­կում ինչ կա­րող է սպա­սել Մոսկ­վա­յից: Եվ ա­հա, հի­մա էլ հայտ­նեց, որ ռուս­նե­րը տե­ղը տե­ղին բա­վա­րա­րել են Նի­կո­լի հե­տաքրք­րա­սի­րութ­յու­նը:

Այս­պես, Նի­կո­լին ա­վե­լորդ ան­գամ հան­գա­մա­նո­րեն ներ­կա­յաց­րել են Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված ա­ռանց­քա­յին գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին: Սկ­սած ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ շփում­նե­րից եւ ուկ­րաի­նա­կան թե­մա­յից, վեր­ջաց­րած Մոսկ­վա­յի պատ­կե­րա­ցում­նե­րով` Հա­րա­վա­յին Կով­կա­սի ե­րեք երկր­նե­րի հետ կապ­ված: Բ­նա­կան է, այդ հա­մա­տեքս­տում նախ Բաք­վի հետ կապ­ված ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը, սպա­սե­լիք­նե­րը, ա­պա նաեւ, թե այս ի­րա­վի­ճա­կում ինչ են ակն­կա­լում Նի­կո­լից: Ա­վե­լի ճիշտ, թե նրա որ գոր­ծո­ղութ­յա­նը ինչ կա­րող է հա­ջոր­դել: Վեր­ջում էլ ա­սել են, թե` ան­կախ եր­կիր եք, ինք­ներդ ո­րո­շեք ձեր ա­նե­լի­քը: Այ­սինքն, կա­րող եք ա­նել ինչ ու­զում եք` ինչ­պես մի­ջանց­քա­յին հար­ցե­րի, Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված, այն­պես էլ` ներ­հա­յաս­տան­յան ի­րա­վի­ճա­կի: Միայն թե ա­մեն մի սցե­նա­րին կա­րող է ա­պա­գա­յում հա­ջոր­դել այս-այս հե­տե­ւանք­նե­րը` լավ կամ վատ: Թող Նի­կո­լը հի­մա մի լավ կողմ­նո­րոշ­վի, քա­նի որ հե­տա­գա­յում էլ ստան­դարտ ար­դա­րա­ցում­նե­րը, թե ձեր ըն­կերն եմ, մյուս­նե­րի հետ խա­ղում եմ, այ­լեւս չեն ըն­դուն­վե­լու:

Աղբ­յու­րի գնա­հատ­մամբ, նի­կո­լա­կան թի­մում ծանր են տա­րել այս նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը` հաս­կա­նա­լով, որ հե­տա­գան կա­րող է ա­մե­նե­ւին էլ այն վար­դա­գույն տես­քը չու­նե­նա, ինչ­պես ներշն­չում են ա­րեւմտ­յան «հա­րա­զատ­նե­րը»: Ու այդ դեպ­քում պետք է հա­շիվ տալ այս պա­հին կա­յաց­ված ա­մեն մի ո­րոշ­ման հա­մար, ո­րը Մոսկ­վա­յում կհա­մա­րեն վերջ­նա­կան դիր­քո­րո­շում:

Աղբ­յու­րը նաեւ հայտ­նում է, որ թույլ փոր­ձեր են ե­ղել Պու­տի­նի հետ եւս հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու հա­մար, սա­կայն շատ ա­րագ հաս­կա­նա­լով, որ ի­մաստ չկա, հրա­ժար­վել են այդ մտքից:

Տես նաեւ https://t.me/iravunk/55426 

Leave a Comment