Հուլիսի 26-ին FlyOne Armenia-ն Մոսկվայի փոխարեն հարկադիր վայրէջք է իրականացրել Մախաչկալայում՝ ուղևորի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով

Արմինֆո. Հուլիսի 26-ին FlyOne Armenia ավիաընկերության Երևան–Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական սուր վատթարացման պատճառով։

 

Ինչպես հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

 

«Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։ FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար», – ասվում է հաղորդագրությունում։

 

FlyOne Armenia-ն (www.flyone.am ) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին ։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում ավելի քան քսաներեք ուղղություններով՝ դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ, և դրանց թիվը շարունակում է աճել: Իր գործունեության սկզբից FlyOne Armenia -ն արդեն տեղափոխել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից ավիապարկը լիովին համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) անվտանգության չափորոշիչներին:

Leave a Comment