ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա – Պանորամա


ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ բախվել են և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է Fox հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին Ֆլորիդայի Օռլանդո նահանգի Էլոա լճի վրայով անօդաչու սարքերի ցուցադրության ժամանակ։ Միջադեպի հետևանքով 7-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա մայրն ասել է, որ նրան շտապ սրտի վիրահատություն է անհրաժեշտ:


Նա կոչ է արել Օռլանդոյի կառավարությանը և միջոցառման կազմակերպչին պատասխանատվության ենթարկել այս աղետալի շոուի համար:


Գազետա.ռու-ն գրում է, որ դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել։ Քաղաքի իշխանությունները չեղարկել են երկրորդ ցուցադրությունը՝ պատճառաբանելով «տեխնիկական խնդիրներ»:


Ըստ People-ի, միջադեպի կադրերը սոցցանցերում հրապարակվել են մասնակիցների կողմից:


Դրանցից մեկում այն պահն է, երբ դրոններից մեկը դեպի հանդիսատեսն է ընկնում։ Մեկ այլ տեսանյութում մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքեր բախվում են օդում և ընկնում գետնին ու լիճը։

 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment