Հայ Առաքելական եկեղեցու, Վեհարանի եւ Վեհափառ Հայրապետի դեմ պլանավորած արշավը Նիկոլ Փաշինյանը ձախողել է: Այս մասին են արձանագրում վերին ու ստորին օղակների ՔՊ-ականները: Սա, իհարկե, ամենաշատն ուրախացրել է Վաղարշապատի ՔՊ-ականներին, որոնք վստահ են՝ Էջմիածնի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հայտնվելու դեպքում՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին, նույնիսկ անցողիկ շեմը չեն հաղթահարի:
Մեզ հասած տեղեկություններով՝ այս կամ այն սրբազանների մոտ ուղարկված բանագնացների գործերըը հեչ հույսեր չեն ներշնչում: Նույնիսկ այնպիսի բարձրաստիճան հոգեւորականներ, որոնց անթաքույց երազանքն է եղել մի օր հայտնվել կաթողիկոսի աթոռին, մերժել են Փաշինյան Նիկոլին:
Ըստ էության, բոլորն են հասկանում, որ մտնելով կաթողիկոսի աթոռը զավթելու մեղքի տակ՝ նաեւ դրանով կիսելու են Փաշինյանի հանդեպ առկա ատելության բաժինն ու հետագայում նաեւ ամեն ինչի հետեւանքների պատասխանատվությունը:
Իշխանական կուլիսներից մեզ նաեւ հուշեցին, որ արտաքին ազդակներն էլ բավական ոչ բարենպաստ են: Մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տվել ձեռք քաշել եկեղեցու դեմ նախաձեռնություններից, հատկապես այս շրջանում:
Սեփ. լրատվություն