ՊՆ․ ՃՏՊ–ից զինծառայողներ չեն տուժել

ՊՆ․ ՃՏՊ–ից զինծառայողներ չեն տուժել

29 հուլիսի 2025 – 17:49 AMT

PanARMENIAN.Net – ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ:

Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,–ասվում է գրառման մեջ։

Leave a Comment