
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 27-ին, Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից (Շոշ գյուղ) բռնի տեղահանվել էր 2023թ. սեպտեմբերի վերջին, ապրում էր Ազատավանում.
Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված պատանու դին։
Յուրա Մելքումյանն իր երեք ընկերների և հարազատ եղբոր հետ միասին գնացել են ձկնորսության և ինչ-որ պահի 16-ամյա տղան և ընկերները որոշել են լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերները և եղբայրն որքան փորձել են օգնել, սակայն չեն կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։
Յուրա Մելքումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 28-ին ժամը 16:00-ին,ք. Արտաշատ (հասցե՝ Ազատամարտիկների 91)
Հուղարկավորությունը Հուլիսի 29-ին նույն վայրից։