
Եղոյան Արմանն իրականում լուրջ կեղծիք է թույլ տվել. 44-օրյա պատերազմում պարտվեց ոչ թե հայկական բանակը, այլ քաղաքակնությունը, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ծնունդ էր նախևառաջ Նիկոլի կրած քաղաքական պարտության, քանի որ այդ փաստաթղթով հայկակակն կողմը զիջեց շատ ավելի մեծ տարածքներ, քան ռազմի դաշտում, որտեղ, ի դեպ, նույն Իլհամի վկայությամբ, ադրբեջանական բանակն այլևս հյուծվել էր, չունեին ուժ՝ պատերազմը շարունակելու, և եթե այդ փաստաթուղթը չկնքվեր, ապա հայտնի չէ, թե ինչ ավարտ պատերազմը կունենար:
Հետևություն՝ նոյմեբերի 9-ի փաստաթուղթը Հայաստանի քաղաքական–դիվանագիտական տապալման հետևանք էր, իսկ իրականում՝ Արցախի գաղտնի վաճառքի. պատերազմը շինծու էր ու նպատակ ուներ՝ Արցախի հանձնումը քողարկելու, որ Նիկոլն այն մարսի:
Մի հարց ընդամենը՝ եթե Հայաստանն իսկապես կռվում էր Արցախի համար, ապա ինչո՞ւ ոչ մի նորմալ զորահավաք այդպես էլ տեղի չունեցավ, ինչո՞ւ պատերազմի ծանրությունն ընկավ կամավորականների ուսերին, որոնք հերոսաբար մինչև վերջ պայքարեցին մինչ այն պահը, երբ Նիկոլն Իլհամից չափալախ կերավ: Ընդ որում՝ ոչ ոք չի մոռացել «տագդիգագան» Արծրունին, որ իշխանությունների պատվերով ժողովրդին շաբաթներ ի վեր խաբում էր՝ հաղթանակ խոստանալով:
Բազմահազար հայորդիներ Արցախում գլուխ խոնարհեցին, որ 2021-ին Նիկոլը վերարտադրվի, իսկ թե ինչպես դա տեղի ունեցավ, ում ձեռամբ Նիկոլը լեգիտիմ դարձավ, հայտնի է բոլորին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: