Դոմուսը նշում է Ariston-ի 95-ամյակը՝ նվերներ մատուցելով իր հաճախորդներին




Հասարակություն



95 տարվա հուսալիություն, իտալական ոճ ու ջերմություն — այսպես կարելի է նկարագրել աշխարհահռչակ Ariston բրենդը։

Ariston կամ Ariston Thermo Group–ը հիմնադրվել է 1930 թվականին Մերլոնի ընտանիքի կողմից։ Սկզբում արտադրում էին կշեռքներ, բայց տարիների ընթացքում ընկերությունը դարձավ ջեռուցման և ջրամատակարարման առաջատար արտադրող։ Այսօր Ariston-ը ներկայացված է բազմաթիվ երկրներում։

 Հայաստանում Ariston-ն հայտնի է որպես վստահելի ընտրություն՝ ջրատաքացուցիչների, էլեկտրական և գազի կաթսաների ոլորտում։ Իսկ Դոմուսը՝ լինելով բրենդի պաշտոնական գործընկեր, ամենայն պատասխանատվությամբ է ներկայացնում Ariston բրենդը իր խանութ-սրահներում։

Վերջերս Դոմուսի թիմը այցելել է Իտալիա՝ Ariston-ի գործարան։ Աշխատակիցները տեղում ծանոթացել են արտադրական գործընթացին, համոզվել որակի վերահսկման բարձր չափանիշներին և ընկերության արժեհամակարգին։ Այդ այցն էլ ավելի է ամրապնդել համագործակցության վստահելի ու գործընկերային հիմքը։

 Դոմուսից ակցիա՝  Ariston-ի 95-ամյակի կապակցությամբ

Ariston-ի հոբելյանը միայն ընկերության համար չէ։ Դոմուսը որոշել է այս կարևոր տարեդարձը վերածել խնդրահարույց առաջարկի իր հաճախորդների համար։

Մինչև հուլիսի 31-ը, երբ ձեռք կբերեք Ariston բրենդի ջեռուցման ցանկացած համակարգ, Դոմուսից կստանաք նվեր՝ ջեռուցման համար նախատեսված այլ անհրաժեշտ ապրանքներ՝ մինչև 95,000 դրամ արժողությամբ։

 Նվերի չափը կախված կլինի գնված համակարգի արժեքից, իսկ որոշ մոդելների համար քանակը սահմանափակ է։

 Ինչու ընտրել Ariston

  • 95 տարվա իտալական փորձ
  • Ժամանակակից դիզայն և բարձր էներգախնայողություն
  • Համաշխարհային ճանաչում և որակի վերահսկողություն
  •  Հայաստանում՝ փորձված և հուսալի ապրանքանիշ

 Մի կորցրեք ձեր հնարավորությունը՝ ամռան ընթացքում պատրաստվել հարմարավետ ու տաք ձմռան։
Գնեք հիմա, օգտվեք հատուկ առաջարկից և զգացեք իտալական ջերմությունն ու որակը ձեր տանը։

 Լրացուցիչ մանրամասների համար այցելեք Դոմուսի մոտակա խանութ-սրահ կամ այցելեք Domus.am

 







Leave a Comment