Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս 60 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց ծառայել բանակում
Օրենքը 60 տարեկանից բարձր անձանց իրավունք է տալիս կամավոր պայմանագիր կնքել ծառայության համար։ Պայմանագիրը կկնքվի, եթե դիմողը ծառայության համար պիտանի ճանաչվի: Օրենքը նախատեսում է 2-ամսյա փորձաշրջան, որի ընթացքում ստուգվում է թեկնածուի համապատասխանությունը զինվորական ծառայության պահանջներին։