
Ուկրաինայում 60 տարեկանից բարձր քաղաքացիներին թույլատրվել է կնքել զինվորական ծառայության պայմանագիր։ Համապատասխան օրենքը ստորագրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է Գերագույն ռադայի 306 պատգամավոր։ Ավելի վաղ պատգամավոր Իրինա Գերաշչենկոն բացատրել էր, որ փաստաթուղթը թույլ կտա պայմանագրային ծառայության զորակոչել 60 տարեկանից բարձր անձանց։
«Ռազմական դրության ընթացքում 60 տարեկանը լրացած տղամարդիկ և կանայք կկարողանան պայմանագիր կնքել զինվորական ծառայության համար»,- ասվում է փաստաթղթում։
Պայմանագիրը կստորագրվի, եթե թեկնածուն ճանաչվի ծառայության համար պիտանի։ Օրենքը նախատեսում է երկամսյա փորձաշրջան, որի ընթացքում ստուգվում է թեկնածուի համապատասխանությունը զինվորական ծառայության պահանջներին։