Իսրայելի 2 իրավապաշտպան կազմակերպություններ իշխանությանը մեղադրել են ցեղասպանության մեջ

https://arm.sputniknews.ru/20250729/israjeli-2-iravapashtpan-kazmakerputjunner-ishkhanutjany-meghadrel-en-ceghaspanutjan-mej-91782776.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84929340_274:0:3003:2047_1920x0_80_0_0_d81af0d8a02df163e923c87d135165af.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, գազայի հատված, ցեղասպանություն

իսրայել, գազայի հատված, ցեղասպանություն

Բաժանորդագրվել

Իրավապաշտպանները վախենում են, որ պաղեստինցիների դեմ իրականացվող ցեղասպանությունը կարող է տարածվել նաև Գազայի հատվածից դուրս գտնվող այլ տարածքների վրա։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իսրայելի «Բեցելեմ» և «Բժիշկները հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպությունները երկրի իշխանությանը մեղադրել են պաղեստինցիների ցեղասպանության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականության և դրա սարսափելի հետևանքների վերլուծությունը, ինչպես նաև Իսրայելի բարձրաստիճան քաղաքական գործիչների և ռազմական հրամանատարների կողմից հարձակման նպատակների մասին արված հայտարարությունները հանգեցնում են միանշանակ եզրակացության, որ Իսրայելը համակարգված, միտումնավոր գործողություններ է ձեռնարկում Գազայի հատվածում պաղեստինյան հասարակությանը ոչնչացնելու համար։ Այլ կերպ ասած՝ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների դեմ Գազայի հատվածում», – ասվում է «Բեցելեմի» հայտարարության մեջ։

Կազմակերպությունը կարծում է, որ Իսրայելի իշխանությունների կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող ցեղասպանությունը կարող է տարածվել նաև Գազայի հատվածից դուրս գտնվող այլ տարածքների վրա։

«Բեցելեմը» կոչ է անում Իսրայելի հասարակությանը և միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունը կանգնեցնելու համար։

«Բժիշկները հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունն էլ Իսրայելի իշխանություններին մեղադրում է Գազայի առողջապահական համակարգը միտումնավոր, աստիճանաբար քայքայելու, դրա հետ մեկտեղ բնակչության գոյատևման կարողությունը կործանելու մեջ: Կազմակերպությունը ներկայացրել է հիվանդանոցների ավերման, բժշկական սարքավորումների ոչնչացման, դեղորայքի դեֆիցիտի ստեղծման, ինչպես նաև զանգվածային սովի համար պայմաններ ստեղծելու փաստերը և ընդգծել` վերոնշյալը կարելի է որակել որպես ցեղասպանություն:

Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

Leave a Comment