Վաղ առավոտյան միացեք Հանրային ռադիոյի ուղիղ եթերին՝ սկսելու օրը սուրճի, լավ երաժշտության ու հետաքրքիր զրույցի ուղեկցությամբ։
Հաղորդավարներ Լուսինե Մուրադյանն ու Մարինա Գրեգը հյուրընկալելու են հոգեբան, հոգեթերապևտ, կախվածությունների մասնագետ Մարիաննա Աբովյանին։
Թեման՝ «Ի՞նչ կախվածություններ ունենք մենք»:
- Պարզում ենք՝ ինչու՞ չենք կարող հեռու մնալ սմարթֆոնից,
- Ի՞նչ վտանգներ են թաքնված վարքային կախվածությունների հետևում,
- Ո՞ր կախվածություններն են «անտեսանելի, բայց իրական»։
Հարց ենք տալիս նաև ձեզ՝ իսկ դուք ինչի՞ց եք կախված։
Բացի հիմնական թեմայից, եթերում կլինի նաև մեր սիրելի մշտական բաժինը՝
- Թարմ տեղեկատվություն,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների պատկերը,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի չվացուցակ,
- Իհարկե՝ լավ երաժշտություն,
- Կենդանի կապ մեր ռադիոլսողների հետ:
Միացեք՝ խոսելու, խորհելու ու օրն ավելի լավ սկսելու համար։