Իրավապահներն սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին. «Իրավունք»


Մամուլ


«Իրավունք» թերթը գրում է.

«Մեր տեղեկությունների համաձայն` վերջին օրերին իրավապահ մարմինները սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին: Ինչ-ինչ պատրվակներով՝ նրանցով սկսում են հետաքրքրվել, ապա հարցուփորձ անել, թե ինչ դիրքորոշում ունեն կաթողիկոսի և Նիկոլ Փաշինյանի հեռահար բանավեճի մասին:


Այսպես ասած՝ թեման փորձում են տանել այն ուղղությամբ, թե, ըստ գողական «պանյատների», ինչպես են ընդունում իբր երդմնազանց Վեհափառ Հայրապետին: Ըստ էության, գերնպատակն է՝ նրանց հանել եկեղեցու դեմ:


Ի դեպ, հարցաշարում ներառել են նաև, թե որքանով են թաղային հեղինակությունները սատարում գործարար Սամվել Կարապետյանին եւ արդյոք ի աջակցություն նրա տեղի ունեցած հավաքին՝ իրենց ռեսուրսներով մարդաքանակ ապահովել են, թե՝ ոչ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Leave a Comment