
Թայլանդի բանակը Կամբոջային մեղադրել է հրադադարի խախտման մեջ։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի խոսնակի տեղակալ Ռիչա Սուկսուվանոնը։
«Հրադադարի հայտարարվելուց հետո Ֆու Մակուա տարածքում կամբոջական կողմից խախտումներ են գրանցվել, ինչը հանգեցրել է երկու կողմերի միջև փոխհրաձգության, որը տևել է մինչև առավոտ… Բացի այդ, Սամ Թեթ տարածքում բախումներ են տեղի ունեցել, որոնք տևել են մինչև ժամը 5:30-ը (տեղական ժամանակով)», – նրա խոսքերն է մեջբերում France Presse գործակալությունը։
Երկուշաբթի Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել էր, որ Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո Թայլանդը և Կամբոջան համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով կեսգիշերից։