Իտալացի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն հայտնի է իր կոշտ հայտարարություններով։ Այս անգամ Կասանոյի «զոհն» էր Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։
«Ինձագին շատերին է խաբել։ Նա երկար ժամանակ համաձայնագիր ուներ արաբների հետ։ Նրա տեղափոխությունը Սաուդյան Արաբիա եղել է միայն փողի համար։
Ու՞մ է նա պատմություններ պատմում, թե հետաքրքրված է եղել արաբական ֆուտբոլով և որ ցանկացել է այնտեղ փորձել իրեն։ Այս ամենը միայն փողի համար է և ուրիշ ոչնչի համար»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագին մարզել է «Ինտերը» 2021-ից 2025 թվականներին։