Եթե Իրանը սկսի ուրանի հարստացման գործընթացը, Միացյալ Նահանգները կրկին կհարձակվի նրա վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններին միջամտելու մեջ։

Նախագահը նշել է, որ Իրանը միջամտել է Քաթարում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններին։

«Կարծում եմ՝ նրանք միջամտել են այս բանակցություններին։ Նրանք հրամաններ և ազդանշաններ են տվել ՀԱՄԱՍ-ին։ Դա լավ չէ», – ասել է Թրամփը։

Նա զգուշացրել է, որ եթե Իրանը սկսի ուրանի հարստացման գործընթացը, Միացյալ Նահանգները կրկին կհարձակվի Իրանի վրա։

Leave a Comment