Գեղամ Կադիմյանը կարիերան կշարունակի իտալական ակումբում


Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը կտեղափոխվի Իտալիայի չորրորդ լիգան` Դ Սերիան ներկայացնող «Շակա», հայտնում է անվանի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

32-ամյա ֆուտբոլիստն արդեն Իտալիայում է և շուտով պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ։


Կադիմյանն այս տարվա մարտին երկու տարվա դադարից հետո վերսկսել էր կարիերան ու հանդես էր գալիս Չեխիայի երրորդ լիգայի «Զնոյմոյում»։


Leave a Comment