Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի և տիկնոջ՝ մինչհեղափոխական կյանքի մասին հրապարակումներին՝ ընդգծելով քաղհասարակության լռությունը:
«Ի դեպ ամբողջ օրը փնտրեցի և այդպես էլ չգտա քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հայտարարությունը, որով նրանք իրենց տասնյակ ստորագրություններով կդատապարտեին անձանց, տվյալ դեպքում վարչապետի և նրա տիկնոջ, արտաքին տեսքի հիմքով խարանն ու խտրականությունը մի չկայացած դասախոսի կողմից, որը փաստորեն դասավանդում է ոչ այդքան սովորական մի բուհում։
Կարո՞ղ է լավ չեմ փնտրում։ Թե՞ քաղաքացիական հասարակությունն էլ է ընտրողաբար պայքարում մարդու իրավունքների համար։ Ո՞ր մեզնից մեկը նման բան արած լիներ, հիմա կոտորելու էիք ձեզ, չէ՞»,- գրել է Թորոսյանը: