Ավարտվել է Միքայել արք․ Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Միքայել արք․ Աջապահյանի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հատկանիշներով։ Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Աջապահյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ ՀՀ նախկին երկու նախագահներին առաջարկել է ռազմական հեղաշրջում իրականացնել բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող գեներալների միջոցով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Leave a Comment