https://arm.sputniknews.ru/20250728/telegram-i-himnadir-pavel-durvovin-krkin-harcaqnnutjan-en-kanchel-parizi-dataran-91761335.html
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին կրկին հարցաքննության են կանչել Փարիզի դատարան
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին կրկին հարցաքննության են կանչել Փարիզի դատարան
Sputnik Արմենիա
Դուրովը Փարիզում ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսին, սակայն մի քանի օր անց գրավի դիմաց ազատ էր արձակվել։ 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T17:33+0400
2025-07-28T17:33+0400
2025-07-28T17:34+0400
պավել դուրով
փարիզ
դատարան
հարցաքննություն
telegram
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1a/79846146_0:64:1280:785_1920x0_80_0_0_c8bd04a8c4abba225f678ef4ccb2bd72.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը կրկին հարցաքննվել է Փարիզի դատարանում։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։Նշվում է, որ քննիչները հետաքրքրվում են «հնարավոր հանցավոր գործունեությանը» Telegram-ի ներգրավվածությամբ:Ֆրանսիայի իշխանությունները մերժել են Դուրովի՝ բանակցությունների համար ԱՄՆ մեկնելու պահանջը40-ամյա Դուրովը Փարիզի դատարան է ներկայացել տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին): Այնուհետև իր չորս փաստաբանների՝ Դավիդ Օլիվիե-Կամինսկու, Քրիստոֆ Ինգրենի, Ռոբին Բինսարի և Այզեկ Առնուի ուղեկցությամբ նա մտել է գործը վարող երկու քննիչների գրասենյակ։2024 թվականին Դուրովի ձերբակալությունը հանրային քննադատության արժանացավ բազմաթիվ երկրներում։ Ֆրանսիայում գործարարին կասկածում են թվով 10 իրավախախտումների և քրեական հանցագործությունների մեջ, որոնց համար նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից մի քանի օր անց Դուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել։
փարիզ
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1a/79846146_0:0:1280:961_1920x0_80_0_0_2149bdc7cd246276357457bc12d0adba.jpg
պավել դուրով, փարիզ, դատարան, հարցաքննություն, telegram
պավել դուրով, փարիզ, դատարան, հարցաքննություն, telegram
Դուրովը Փարիզում ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսին, սակայն մի քանի օր անց գրավի դիմաց ազատ էր արձակվել։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը կրկին հարցաքննվել է Փարիզի դատարանում։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Նշվում է, որ քննիչները հետաքրքրվում են «հնարավոր հանցավոր գործունեությանը» Telegram-ի ներգրավվածությամբ:
40-ամյա Դուրովը Փարիզի դատարան է ներկայացել տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին): Այնուհետև իր չորս փաստաբանների՝ Դավիդ Օլիվիե-Կամինսկու, Քրիստոֆ Ինգրենի, Ռոբին Բինսարի և Այզեկ Առնուի ուղեկցությամբ նա մտել է գործը վարող երկու քննիչների գրասենյակ։