Արմինֆո. Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական դոկտոր Ալի Աքբար Վելայաթին կարևոր և անկեղծ հայտարարություններ է արել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից առաջ մղվող “Զանգեզուրի միջանցք” նախագծի վերաբերյալ, գրում է Sepah Pasdaran թելեգրամյան ալիքը:
Հրապարակման մեջ նշվում է, որ այս նախագիծը շրջափակման ծուղակ է Իրանի և Ռուսաստանի համար: “Վելայաթիի խոսքով ՝ այդ նախագիծն, իրականում, ուղղված չէ ոչ տարածաշրջանային ինտեգրմանը, ոչ տնտեսական կայունությանը, ոչ ժողովուրդների բարեկեցությանը։ Ընդհակառակը, այն ծրագրված է Իրանի, Ռուսաստանի ցամաքային շրջափակման և Դիմադրության ճակատի նպատակով։
Վելայաթին անուղղակիորեն նախազգուշացրել է, որ Թեհրանն այդ սպառնալիքին պատասխանում է ոչ միայն խոսքով, այլև գործողություններով. Իրանը ռազմական ուժեր է տեղափոխել սահմանների մոտ և զորավարժություններ անցկացրել, ցուցադրելով իր “կարմիր գիծը”, պասիվ և դիտորդական քաղաքականության դարաշրջանն ավարտված է. այժմ Իրանը հետևում է կանխարգելման և ակտիվ գործողությունների ռազմավարությանը, այդ միջանցքի հետևում կանգնած են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, սիոնիստական ռեժիմը և պանթյուրքական շրջանակները”, – գրում է ռեսուրսը:
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավի ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մինչդեռ, Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ պայմանավորվածությունների էությունը և ստանալ արտատարածքային միջանցք։