1or.am | Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


Սլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների:

Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։



Leave a Comment