Բանգկոկի շուկայում կրակոցների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել

Քաղաքականություն

28.07.2025 | 15:54

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի շուկայում զինված անձի կողմից կրակ բացելու հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, գրում է The STANDARD-ը։

Ոստիկանության բփոխկոմիսար Չարին Գոպատան Reuters-ին ասել է, որ զոհերի թվում է նաև ինքնասպանություն գործած հարձակվողը։ Էրավանի շտապօգնության կենտրոնի տվյալներով՝ հինգ անվտանգության աշխատակիցներ Or Tor Kor-ում  մահացու վիրավորվել են, նրանց թվում՝ մի կին։

Կրակոցների հետևանքով ոչ մի զբոսաշրջիկ չի զոհվել կամ վիրավորվել, շեշտել է քաղաքի Բանգ Սուե շրջանի ոստիկանության պաշտոնյա Սանոնգ Սաենգմանը։

Զբոսաշրջությունը Թաիլանդի՝ Հարավարևելյան Ասիայի երկրորդ խոշորագույն տնտեսության հիմնական շարժիչ ուժն է, և նման միջադեպերը կարող ենվախեցնել այցելուներին։

Ոստիկանության կողմից տարածված տեսանյութում երևում է սպիտակ գլխարկով և պայուսակով կասկածյալը, որը քայլում է շուկայի կայանատեղիով։

Or Tor Kor շուկան գտնվում է Բանգկոկի հյուսիսային Չատուչակ շրջանում: Այնտեղ վաճառում են գյուղատնտեսական արտադրանք և տեղական սնունդ: Շուկան հայտնի է զբոսաշրջիկների շրջանում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment